Մատչելիության հղումներ

Իսրայելի և «Համաս»-ի միջև հրադադարը հետաձգվում է մինչև ուրբաթ օրը


Իսրայելի հրասայլերը Գազայի հատվածի հյուսիսում, 23 նոյեմբերի, 2023թ.
Իսրայելի հրասայլերը Գազայի հատվածի հյուսիսում, 23 նոյեմբերի, 2023թ.

Իսրայելի և «Համաս»-ի միջև մարդասիրական հրադադարի հաստատումը և պատանդների, բանտարկյալների ու գերիների փոխանակումը միառժամանակ հետաձգվում է:

Ենթադրվում է, որ իսրայելյան բանակի և ԱՄՆ-ում ու ԵՄ-ում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի հրադադարն ուժի մեջ կմտնի վաղը՝ նոյեմբերի 24-ին: Այդ մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը:

Երեկ Իսրայելի կառավարությունը հաստատել է, որ մարդասիրական հրադադարի գործարքի պայմաններով, «Համաս»-ի ահաբեկիչները չորս օրվա ընթացքում պետք է ազատեն առնվազն 50 պատանդների՝ կանանց և երեխաների: Ի պատասխան դրան, իսրայելյան կողմը պետք է ազատի պաղեստինցի կանանց և երեխաներին:

Բացի այդ, ահաբեկիչները պնդում են, որ Իսրայելն ազատ արձակի նաև բանտերում պահվող պաղեստինցի կալանավորներին:

Գործարքի հետաձգման պատճառները պարզ չեն։ Իսրայելի պաշտոնյաները նշում են, որ կողմերը «փոքր մանրամասներ են համաձայնեցնում»:

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «Համաս»-ի զինյալների կատարած անսպասելի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 1200 իսրայելցի, նրանց ճնշող մեծամասնությունը՝ խաղաղ բնակիչներ: Շուրջ 240 իսրայելցի պատանդառվել է:

«Համաս»-ին ենթարկվող Գազայի առողջապահության նախարարությունը պնդում է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելի հարվածների հետևանքով զոհվել են ավելի քան 14 հազար պաղեստինցիներ՝ մեծ մասը կանայք և երեխաներ։

Անկախ աղբյուրները շարունակվող պատերազմի պայմաններում չեն կարող հաստատել այդ տվյալների արժանահավատությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG