Մատչելիության հղումներ

Հայաստանի ընդդիմությունը 2021-ի արտահերթ ընտրությունների ժամանակ դիմել էր Ռուսաստանի աջակցությանը․ Զատուլին


Պետդումայի պատգամավոր, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի հանձնաժողովի փոխնախագհ Կոնստանտին Զատուլինը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի նոյեմբերի 17-ի հարցազրույցում հայտնել է, որ 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ Հայաստանի ընդդիմությունը դիմել էր Ռուսաստանի աջակցությանը։

Խստորեն քննադատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Զատուլինն ասել է, որ 2020-ի ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո նա գնաց ընտրությունների։

«Ընդդիմությունը դիմել էր մեզ՝ խնդրելով որևէ կերպ տեսանելի կերպով աջակցել», - ասել է Զատուլինը՝ մեկնաբանելով նաև ռուսական կողմի մերժումը. - «Ոչ մի դեպքում, նա Ղարաբաղում կրակը դադարեցնելու եռակողմ համաձայնությունը ստորագրածներից մեկն է, եթե նա չլինի, կրկին ռազմական գործողություններ կսկսվեն, մենք չենք ցանկանում ներքաշվել, մենք մեր գործերն ունենք, ուստի ձեռք մի տվեք նրան»,- ասել է Զատուլինը, առանց կոնկրետացնելու, թե ռուսական կողմում ովքեր էին ներկայացնում այդ պատճառաբանությունները։

Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելված է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG