Պաշտոնական այցով երեկ Հայաստան է ժամանել Իրաքի նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը։
Ըստ Հայաստանի կառավարության՝ նրան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Օրակարգից մանրամանսեր դեռ չեն հաղորդվում։
Այսօր Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Նոյեմբերի 19-ին Ռաշիդը Բաքվում էր։ Նրա հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքել էր, թե «այժմ Հայաստանն օգտագործում է իր սփյուռքը Ադրբեջանի դեմ հարձակումների համար»։