Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին Երևանի հետ ուղիղ բանակցելու պատրաստակամություն է հայտնում


Ադրբեջանի ԱԳն շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԱԳն շենքը Բաքվում, արխիվ

«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմանի ուղիղ բանակցությունների՝ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ավարտի համար», - քիչ առաջ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

«Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է միասին որոշեն իրենց հարաբերությունների ապագան», - պնդում է պաշտոնական Բաքուն և ընդգծում. - «Բանակցություններում այս լճացումը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը»։

«Խաղաղ գործընթացի շարունակման պատասխանատվությունը, այդ թվում՝ փոխադարձաբար ընդունելի վայրի ընտրությունը կամ պետական սահմանին հանդիպելու որոշումը, պատկանում է երկու երկրներին», - շեշտում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը՝ հայկական կողմին հորդորելով «խուսափել նոր անհարկի ձգձգումներից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG