Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել երկու ռուս զինվորների նկատմամբ, ովքեր մեղադրվում են Ուկրաինայի Բուչա և Անդրեևկա քաղաքներում խաղաղ բնակիչների սպանության մեջ։
Պետդեպարտամենտը «սև ցուցակում» ներառել է ռուսական բանակի գնդապետ Ազատբեկ Օմուրբեկովին, որը հայտնի է որպես «մսավաճառը Բուչայից» և զինծառայող Դանիիլ Ֆրոլկինին։ Ֆրոլկինը անցյալ տարի խոստովանել է, որ Անդրեևկա գյուղում քաղաքացիական անձի է թալանել և սպանել։ Ֆրոլկինի ծառայակիցներն էլ պատմել են, որ Օմուրբեկովն է խաղաղ բնակիչներին սպանելու հրաման արձակել։