Մատչելիության հղումներ

Արևմուտքի որոշ ուժեր դեռևս չեն կարողանում հասկանալ՝ ղարաբաղյան պատերազմով տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվել. Էրդողան


«Արևմուտքի որոշ ուժեր մինչ այս պահը չեն կարողանում հասկանալ, որ ղարաբաղյան պատերազմով տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվել», - AZERTAC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Նրանք, ովքեր տարիներ շարունակ հրահրում են Հայաստանին՝ իրենց համար օգուտ փնտրելով այս աշխարհագրությունում ապրող բոլոր մարդկանց տառապանքներից, իրականում մեծագույն վնաս են հասցրել հայությանը։ Հայերին օգտագործելով՝ դատապարտեցին նրանց անվստահության ու տվեցին դատարկ երազանքներ, որոնք անհնար էին իրականացնել։ Հայաստանը պետք է տեսնի և ընդունի այս իրողությունները», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նշել է. «Ավելի ճիշտ կլինի, որ Հայաստանի ժողովուրդն ու ղեկավարները անվտանգություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ խաղաղության և հարևանների հետ համագործակցության մեջ։ Արևմտյան երկրների կողմից ուղարկված ոչ մի զինամթերք չի կարող փոխարինել կայունությանը, որը կբերի տևական խաղաղությունը»:

Թուրքիայի նախագահը կոչ է արել Հայաստանին ընդունել ադրբեջանցիների կողմից «մեկնած խաղաղության ձեռքը»։

«Կրկնում եմ, որ մենք՝ Թուրքիան, նույնպես պատրաստ ենք Ադրբեջանի հետ համագործակցությամբ գործընթացի հաջողության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել», - հավելել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG