Իսրայելի և «Համաս»-ի պատերազմում Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվել է ավելի քան 13 հազար բնակիչ։ Այդ մասին հայտնում է անկլավի կառավարության մամուլի բաժինը:
«Համաս»-ը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:
«Մահվան դեպքերի թիվը գերազանցել է 13 հազարը, որից 5.5 հազարը երեխաներ են, 3.5 հազարը՝ կանայք, բուժանձնակազմի զոհերի թիվը՝ բժիշկներ, բուժքույրեր և բուժաշխատողներ, հասել է 201-ի, քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչների շրջանում՝ 22-ի, լրագրողների՝ 60-ի»,- ասվում է մամուլի ծառայության ֆեյսբուքյան էջում:
Գազայի հատվածի կառավարությունը նաև հայտնել է, որ հակամարտության վերջին սրման սկզբից ի վեր տուժել է անկլավի ավելի քան 30 հազար բնակիչ, որոնց 75 տոկոսը երեխաներ և կանայք են։ Բացի այդ, անհետ կորած է համարվում ավելի քան 6 հազար բնակիչ:
Անկախ աղբյուրները չեն կարող հաստատել պաղեստինյան իշխանությունների հրապարակած տվյալների արժանահավատությունը: