16 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել են քննչական, «Ազատությանը» փոխանցեցին Ոստիկանությունից։
Ոստիկանությունից նաև տեղեկացնում են, որ ևս «16-ը հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ երևալու հիմքով ձերբակալվել, բերվել են բաժին և ազատ են արձակվել»։
BBC-ն, վկայակոչելով Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան (FAW), հաղորդում է, որ Հայաստանում Ուելսի 32 երկրպագու է ձերբակալվել՝ նշելով, որ շաբաթ օրը Հայաստան-Ուելս խաղին ընդառաջ Երևան մոտ 1200 երկրպագու է ժամանել։
Հարավային Ուելսի ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ ձերբակալված երկրպագուների նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել, իրենք փորձում են պարզել, թե ինչ է տեղի ունեցել։