Մատչելիության հղումներ

Երևանում սինագոգի հրկիզման դեպքով ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել


Երևանում սինագոգի հրկիզման դեպքով Քննչականում վարույթ է նախաձեռնվել։

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի խոսքով, քննություն է իրականացվում․ վարույթը նախաձեռնվել է գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերվող տվյալներից ելնելով կարող է նաև կատարվածին այլ իրավական գնահատական ևս տրվել։

Պարզվում է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։

Նոյեմբերի 16-ին լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ անհայտ անձը փորձել է հրկիզել Երևանում հրեական սինագոգի դռները: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը անընդունելի և դատապարտելի է որակել պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն։

Պաշտպանն ընդգծում է՝ իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք արարքը կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG