Մատչելիության հղումներ

Քաղաքական դետեկտիվների հեղինակը կոչ է անում Իլհամ Ալիևին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի


Ադրբեջանցի գրող Չինգիզ Աբդուլաևի ծաղրանկարը, հեղինակը՝ «Ազատության» ադրբեջանական ծառայություն
Ադրբեջանցի գրող Չինգիզ Աբդուլաևի ծաղրանկարը, հեղինակը՝ «Ազատության» ադրբեջանական ծառայություն

Ադրբեջանի գրողների միության փոխնախագահ, ժողովրդական գրող Չինգիզ Աբդուլաևը «Դասեր Նոբելյան մրցանակի ճանապարհին. առասպելներ, իրողություններ, հաջողություններ և մարտահրավերներ» համաժողովում այսօր առաջարկել է Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Նրանք (Նոբելյան կոմիտեն) Բարաք Օբամային են պարգևատրել ոչ մի վաստակի համար: Պատերազմի ժամանակ մենք չենք կրակել խաղաղ բնակիչների վրա՝ ո՛չ կանանց, ո՛չ երեխաների վրա: Սա նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականության արդյունքն էր», - ասել է Աբդուլաևը, ով, ըստ գրականագետների, հիմնականում ստեղծագործում է քաղաքական դետեկտիվի ժանրում:

«Մեր գրողները հաճախ են դժգոհություն հայտնել Նոբելյան մրցանակի շնորհման կապակցությամբ։ Մենք էլ իրավունք ունենք։ Եթե մենք հավակնոտ չլինենք, երբեք չենք կարողանա ստանալ այս մրցանակը», - երկրորդել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլին:

XS
SM
MD
LG