Մատչելիության հղումներ

Մուտքի արտոնագրերի ազատականացման վերջնական որոշումը համահունչ կլինի ՀՀ-ԵՄ խորացող համագործակցությանը. նախարար


ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը, 15-ը նոյեմբերի, 2023թ., Բելգիա
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը, 15-ը նոյեմբերի, 2023թ., Բելգիա

Մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ վերջնական որոշման կայացումը համահունչ կլինի ՀՀ-ԵՄ խորացող համագործակցությանը, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի հետ հանդիպմանը։

Արարատ Միրզոյանը և Մարգարիտիս Սխինասը քննարկել են անվտանգային ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Ըստ ԱԳՆ-ի՝ նրանք անդրադարձել են տարածաշրջանային կայունության հարցերի ևս։

Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի կարիքների և իրավունքների հասցեագրմանն կառավարության քայլերը։

Արտգործնախարարը հանդիպել է նաև ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: Արարատ Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը, ըստ հայկական կողմի, ոչ միայն կարող է տնտեսական առավելություններ տալ տարածաշրջանի երկրներին, այլև դառնալ խաղաղության կարևոր երաշխիք:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերին:

Վերջին օրերին եվրոպական մայրաքաղաքում հանդիպում-քննարկումներ անցկացնող հայաստանցի բարձրաստիճան դիվանագետների հայտարարություններում կարմիր թելով անցնում է Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու թեման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG