Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը Կանադայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման բանակցային ընթացքը


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը:

ԱԽ քարտուղարի գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում կանադական կողմի պատրաստակամությունը ներգրավվածություն ունենալ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունում:

Արտգործնախարար Մելանի Ժոլլին Հայաստան այցի ընթացքում ասել էր, որ ԵՄ առաքելությանը մասնակցությունն առաջին քայլն է Հայաստանում առավել ներկայություն ապահովելու հարցում։ Նրա այցի ընթացքում՝ հոկտեմբերին, Հայաստանի հետ 32 տարվա դիվանագիտական հարաբերություններ ունեցող Կանադան դեսպանատուն բացեց Երևանում։

XS
SM
MD
LG