Մատչելիության հղումներ

Շահրամանյանն ընդունել է քննիչ հանձնաժողով ներկայանալու հրավերը


Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու հրավերը: «Ազատությանը» հայտնեց հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը՝ առանց այլ մանրամասների:

Շահրամանյանին պաշտոնական հրավերն ուղարկվել էր երեք օր առաջ: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողովը քննարկել և որոշել է Արցախի նախկին նախագահը Արայիկ Հարությունյանի փոխարեն մի շարք հարցերի պատասխաններ փորձել ստանալ Արցախի վերջին նախագահից: Քոչարյանը նշել էր, որ ցանկանում էին նաև հանձնաժողով հրավիրել Պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին, բայց ՊԲ նախկին հրամանատարի դեպքում «խոչընդոտը նրա քրեական գործն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG