Մատչելիության հղումներ

Երևանն այս տարի ևս Ամանորը նույն ճոխությամբ կնշի


Երևանն այս տարի ևս Ամանորը նույն ճոխությամբ կնշի՝ թանկարժեք զարդարանքներով ու լուսային էֆեկտներով, քաղաքապետարանն անոնսում է՝ գուցե դեռ մի բան էլ ավելին անեն:

Թե ընդհանուր առմամբ որքան գումար է ծախսվելու Երևանի տոնական լուքի համար քաղաքային իշխանություններն առայժմ չեն հստակեցնում։ Ասում են՝ դեռ ճշգրտումների կարիք կա։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հրաժարվեց նույնիսկ մոտավոր թվեր հրապարակել։

Արդեն հայտնի է, որ լուսային ձևավորումը նույն «Սինեմարտ» ընկերությունն է իրականացնելու. դարձյալ շատ քննադատվող մեկ անձից գնման ընթացակարգով։ Միայն այս աշխատանքների համար կծախսվի կես միլիոն դոլար, բայց սա ձևավորման միայն մի մասն է, անցած տարի լույսերի համար գրեթե նույնչափ էին ծախսել, սակայն տոներն ընդհանուր առմամբ ավելի քան 2 միլիոն դոլար արժեցան:

Անվտագային լուրջ մարտահրավերների այս շրջանում արդարացվա՞ծ է ճոխությունը. հարցն այս տարի էլ է ակտուալ. քաղաքային իշխանությունների պատասխանն էլ գրեթե անփոփոխ է՝ երեխաների համար ենք անում:

Ավելի մանրամասն՝ ռոպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG