Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են` դեմ են քվեարկելու կառավարության 2024 թվականի բյուջեի նախագծին։
Քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ։
Ընդդիմությունը պաշտպանության բյուջեի 7 տոկոսանոց աճը բավարար չի համարում։
Դաշնակցական Արթուր Խաչատրյանը այսօր Ազգային ժողովում, ելույթ ունենալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անունից, նշեց, որ 2024 -ի բյուջեն Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման համարժեք քայլեր և միջոցներ չի նախատեսում։
Դա, ըստ Խաչատրյանի, առաջին հերթին վերաբերում է անվտանգային մարտահրավերներին։