«Հայաստանի խնդիրները մեզ համար օտար չեն, և մենք կանգնած ենք Հայաստանի կողքին՝ խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում», - Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:
«Սիրիան հայերին համարում է իր պետության, հասարակության և արժեհամակարգի մի մասը», - ասել է Ասադը:
Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը:
ԱԺ փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ հայ-սիրիական համագործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի:
Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի ինքնիշխանության, խաղաղության և անվտանգության պահպանման երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին:
Ֆրանսիան միջազգային օրդեր է տվել Սիրիայի նախագահին և նրա երեք զինակիցներին ձերբակալելու համար, որոնք մեղադրվում են քաղաքացիական բնակչության դեմ արգելված քիմիական զենք կիրառելու համար։
Գործը վերաբերում է Սիրայում 2013-ի ամռանը կատարված երկու հարձակումներին, որոնց ընթացքում ենթադրաբար քիմիական զենքի կիրառման հետևանքով ավելի քան հազար մարդ է զոհվել։