Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ նաև Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության աճող դեպքերին՝ տեղեկացնելով, որ այս տարվա 10 ամիսների ընթացքում գրանցվել է 3934 դեպք, որը նախորդ տարվա դեպքերից ավելին է 2300 -ով, կամ ավելի քան 140 տոկոսով։
Ընդորում, նախարարը նշեց, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերում ներգրավված են եղել նաև անչափահասներ և մոտ 2 տասնյակ կանայք։
«Մտահոգիչ է, որ ունենք նաև 4 անչափահաս, որոնք չակերտավոր ասած զակլադիչներ են եղել, 17 կին է եղել, ընդհանուր 658 մեղադրյալի կարգավիճակով անձ ունենք», - ասաց Վահե Ղազարյանը: