Մատչելիության հղումներ

Ֆրանսիան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել


Ֆրանսիան միջազգային օրդեր է տվել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և նրա երեք զինակիցներին ձերբակալելու համար, որոնք մեղադրվում են քաղաքացիական բնակչության դեմ արգելված քիմիական զենք կիրառելու համար։ Այս մասին հայտնում է «Civil Rights Defenders» իրավապաշտպան կազմակերպությունը։

Գործը վերաբերում է Սիրայում 2013-ի ամռանը կատարված երկու հարձակումներին, որոնց ընթացքում ենթադրաբար քիմիական զենքի կիրառման հետևանքով ավելի քան հազար մարդ է զոհվել։

Ֆրանսիայում հետաքննությունը մեկնարկել էր 2021 թվականից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG