ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում նախատեսված է ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենի և Սի Ծինփինի հանդիպումը։
Նրանք արդեն ժամանել են Կալիֆորնիա։ Ջո Բայդենը և Սի Ծինփինը մասնակցելու են նոյեմբերի 11-17-ը Սան Ֆրանցիսկոյում անցկացվող Ասիա-Խաղաղ օվկիանոսային տնտեսական համագործակցության (APEC) երկրների առաջնորդների գագաթաժողովին։
«Երկու նախագահները խորը քննարկումներ կունենան Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների ձևավորման ռազմավարական, համապարփակ ու հիմնարար կարևորության հարցերի և ամբողջ աշխարհի խաղաղությանն ու զարգացմանը վերաբերող խնդիրների շուրջ», - ասել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։
Վերջին անգամ Բայդենը և Ծինփինը հանդիպել են մեկ տարի առաջ Ինդոնեզիայում՝ Բալիում կայացած Մեծ քսանյակի հավաքի շրջանակում։