Ֆինլանդիայի իշխանությունները պլանավորում են փակել Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը, ինչի կապակցությամբ Մոսկվան խորը ափսոսանք է հայտնել։
«Մենք խորը ափսոսում ենք, որ Ֆինլանդիայի ղեկավարությունը գիտակցաբար ընտրել է մեր երկկողմ հարաբերություններում նախկին բարի մակարդակից ու բնույթից հեռավորություն պահելու ուղին»,- այսօրվա ճեպազրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ավանդաբար չեզոք դիրքորոշում ունեցող Ֆինլանդիան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել։ Այս տարի հայտը բավարարվեց՝ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։