Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել:
Նա այժմ ելույթ է ունենում Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովում։
Եռօրյա հավաքին մասնակցելու նպատակով Բրյուսել են մեկնել նաև հայաստանյան քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ։
Այցի ընթացքում նախատեսված են նաև հանդիպումներ: Այլ մանրամասներ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռ չի հաղորդում։