Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ գերիների վերադարձի հնարավորության մասին


Մինչ այսօր էլ չունենք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի իրացում, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 8-րդ կետը, ըստ որի գերիները, քաղաքացիական անձինք պետք է փոխանակվեին, կարծես միայն Հայաստանի մասով կյանքի կոչվեց, ինչո՞ւ:

Սահակյան. - Իրավացի եք, մինչ այսօր էլ մենք չունենք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի իրացում, կարծում եմ, քաղաքական դրդապատճառներով Ադրբեջանը հրաժարվեց իր պարտավորությունների կատարումից և մարդասիրական հարցերի լուծումը ևս դարձրեց կռվան՝ այն մեծապես չարաշահելով հենց քաղաքական օրակարգերում: Այն դարձավ լծակներից մեկը, որ Ադրբեջանը բանեցնում է Հայաստանի իշխանությունների նկատմամբ՝ որոշակի քաղաքական օգուտներ ստանալու կամ քաղաքական պահանջների բավարարմանը հասնելու նպատակով:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG