Ռուսաստանում առաջարկում են փոխել օրենսդրությունը և քրեական պատասխանատվության ենթարկել կամավորներին, որոնք հրաժարվում են հետևել հրամաններին։ Այս մասին օրինագիծն արդեն ներկայացված է Պետդումա։
Անցած շաբաթ էլ Ռուսաստանի նախագահն էր հայտարարել՝ անկախ այն հանգամանքից, թե պայմանագրով ծառայության ինչ ժամկետ է նախատեսված՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորները տուն չեն վերադառնա, քանի դեռ ռազմական գործողությունները չեն ավարտվել: