Կրեմլը ցավում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Մինսկում:
«Եթե դա իսկապես այդպես է, ապա մենք կարող ենք ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները շատ լավ առիթ են կարծիքներ փոխանակելու, դիրքորոշումները ճշգրտելու համար», - ասել Կրեմլի խոսնակը։
Միաժամանակ, Դմիտրի Պեսկովն ընդգծել է, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ձևաչափը մնում է արդիական։ «Եվ այդ հանդիպումները, որոնք կազմակերպվում և անցկացվում են ՀԱՊԿ շրջանակներում, վկայում են դրա մասին», - ասել է նա։
Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ չի մասնակցի Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին, հույս հայտնելով, որ գործընկերները կհասկանան այս որոշումը։
Ավելի վաղ՝ հայ-ռուսական ակնհայտ լարված հարաբերությունների ֆոնին, Անվտանգության խորհրդի քարտուղարն էր հրաժարվել մասնակցել ԱՊՀ գործընկերների հավաքին։