Մատչելիության հղումներ

Այսօր ևս 10 ընտանիք՝ 40 մարդ Բաքվից տեղափոխվել է Լաչին քաղաք․ APA


Այսօր ևս 10 ընտանիք՝ 40 մարդ Բաքվից տեղափոխվել է Լաչին քաղաք, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Այսպիսով, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`Լաչին քաղաքում մշտական բնակություն հաստատածների թիվը հասավ 1245-ի (325 ընտանիք):

Դեռ տարեսկզբին Ադրբեջանը հայտարարեց, որ ծրագրում է մինչև տարեվերջ սկսել Լաչինի բնակեցման գործընթացը:

Բերձոր քաղաքը, Աղավնոն ու Սուսն Ադրբեջանին են անցել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ 2022-ի օգոստոսին։

XS
SM
MD
LG