Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը:
Պաշտպանության նախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ նախարարին հրավիրել է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը:
Հանդիսավոր արարողությունից հետո Պապիկյանն այցելել է միջազգային ընկերությունների տաղավարներ և ծանոթացել ընկերությունների ցուցադրած արտադրանքին, ասված է հաղորդագրությունում: