Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլի. «Վրաստանը չի կարող որևէ մեկի կողմից լինել հայ - ադրբեջանական հակամարտությունում»


Ֆրանսիա - Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ է ունենում Խաղաղության համաժողովում, Փարիզ, 10-ը նոյեմբերի, 2023թ.
Ֆրանսիա - Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ է ունենում Խաղաղության համաժողովում, Փարիզ, 10-ը նոյեմբերի, 2023թ.

Վրաստանը չի կարող որևէ մեկի կողմից լինել հայ - ադրբեջանական հակամարտությունում: Այդ մասին Փարիզում՝ Խաղաղության ֆորումի պանելային քննարկման ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նա ընդգծել է, որ Վրաստանը բարեկամական հարաբերություններ ունի երկու երկրների հետ և, հետևաբար, դրսևորում է 100 տոկոսի հասնող չեզոքություն։

«Վրաստանն ունի ռազմավարական գործընկերային հարաբերություններ, բարեկամական հարաբերություններ Ադրբեջանի հետ, ինչպես նաև բարեկամական հարաբերություններ եղբայրական Հայաստանի հետ։ Վրաստանը չի կարող կողմնակալ լինել, մենք 100 տոկոսով չեզոք ենք և չենք կարող այս իրավիճակում որևէ մեկի կողմից լինե: Իմ ընկեր Նիկոլ Փաշինյանը լավ գիտի այդ մասին: Նույնը կարող եմ ասել իմ ընկեր Իլհամ Ալիևի մասին», - հայտարարել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետը հավելել է, որ Թբիլիսիի չեզոքությունը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար։

XS
SM
MD
LG