ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրքն ասել է, որ Իսրայելը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում պաղեստինցիների կյանքը խնայելու համար:
«Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից չորս շաբաթ շարունակվող ռմբակոծությունների ու հրթիռակոծությունների ազդեցությունը խիտ բնակեցված տարածքում ակնհայտ է: Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի պատերազմի նման մեթոդների կիրառումը և հետաքննի հարձակումները»,- հայտարարել է Տյուրքը:
Ենթադրվում է, որ հոկտեմբերի 7-ին իսրայելական ավանների վրա «Համաս»-ի հարձակումով մեկնարկած պատերազմի ընթացքում Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 10 հազար մարդ, իսրայելցիների զոհերի թիվը մոտ 1400 է:
«Համաս»-ը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն: