Մատչելիության հղումներ

ԵՄ պաշտպանության նախարարները կքննարկեն աջակցությունն Ուկրաինային


ԵՄ դրոշը:
ԵՄ դրոշը:

Եվրոպական միության անդամ երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն աջակցությունն Ուկրաինային։

Ենթադրվում է, որ դա տեղի կունենա նոյեմբերի 14-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում։

Խորհուրդը կքննարկի նաև Արագ տեղակայման կարողությունների մեխանիզմը և ԵՄ-ի Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը:

Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից առաջ տեղի կունենա ոչ պաշտոնական նախաճաշ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Եվրոպական պաշտպանության գործակալության խորհրդի պաշտոնյաների մասնակցությամբ։

XS
SM
MD
LG