Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե արևմտյան երկրներն ակտիվ սիրահաշում են Հայաստանին, որպեսզի բարեկամանան Երևանի հետ՝ ընդդեմ Մոսկվայի:
«Մենք կողմ ենք, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից, ռազմավարական գործընկեր, այնուամենայնիվ, ինքը որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցի արտաքին գործընկերների հետ», - ասել է Լավրովը։
Նա հավելել է, թե Մոսկվան որևէ նախապաշարմունք չունի Երևանի արտաքին գործընկերների, բարեկամների շրջանակի վերաբերյալ: