Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել, որտեղ վաղը կմասնակցի «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովին:
Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում Գրիգորյանը մի շարք աշխատանքային հանդիպումներ կունենա:
Այլ մանրամասներ չեն փոխանցվում: