Մատչելիության հղումներ

«Հաղթանակ» կամրջի լուսավորությունը կարդիականացվի, ծրագրի համար նախատեսված է շուրջ 60 մլն դրամ


«Հաղթանակ» կամրջի լուսավորությունը կարդիականացվի, Երևանի բյուջեից ծրագրի համար նախատեսվել է շուրջ 60 մլն դրամ, հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման համար Երևանի քաղաքապետարանի և «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերության միջև այս տարվա հուլիսին կնքվել է աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագիր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Կոստանյանը։

Նրա փոխանցմամբ՝ կամրջի գեղարվեստական լուսավորությունը 3 գույն ունի՝ իր 1 միլիոն 600 հազար երանգներով։

Քաղաքապետարանը նախատեսում է պետական տոնացույցով նախատեսված օրերին և Հայաստան ժամանող պաշտոնական պատվիրակությունների այցերի ընթացքում կամուրջը ձևավորել տվյալ երկրների խորհրդանիշներով և համահունչ թեմատիկ լուծումներով, հավելել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG