Մատչելիության հղումներ

Ալիև․ «Եթե Հայաստանում լսեին ինձ, սեպտեմբերյան գործողության կարիքը չէր լինի»


Լեռնային Ղարաբաղ - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում անցկացված ռազմական շքերթի ժամանակ, 8-ը նոյեմբերի, 2023թ.
Լեռնային Ղարաբաղ - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում անցկացված ռազմական շքերթի ժամանակ, 8-ը նոյեմբերի, 2023թ.

«Անջատականությունն Ադրբեջանում այլևս տեղ չունի», - այսօր Ստեփանակերտում կայացած ռազմական շքերթի ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «այսօր Ադրբեջանը վերահսկում է իր ողջ տարածքը, և դա հնարավոր է դարձել այս հրապարակում կանգնած քաջերի, ադրբեջանական բանակի տասնյակ հազարավոր զինվորների շնորհիվ»։

Ալիևն ասել է, թե 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացված գործողությունները, մասնավորաբար՝ Փառուխի օպերացիան, Հայաստանին հղված ուղերձներ էին։ «Եթե նրանք այն ժամանակ լսեին ինձ, սեպտեմբերին հակահաբեկչական գործողություն իրականացնելու կարիք չէր լինի», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG