Մատչելիության հղումներ

Ալիևը, Մեհրիբան Ալիևան և նրանց որդին այցելել են Քելբաջար և Շուշի


Իլհամ և Մեհրիբան Ալիևները, արխիվ:
Իլհամ և Մեհրիբան Ալիևները, արխիվ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան և նրանց որդին՝ Հեյդար Ալիևը, նոյեմբերի 7-ին այցելել են Քելբաջարի շրջանի Վանգլի գյուղ:

«Օկուպացիայի ժամանակ հայերը, ցուցադրելով հերթական վանդալիզմը, ադրբեջանցիների անձնական ավտոմեքենաների պետհամարանիշներից տախտակ են պատրաստել, նախագահ Ալիևը հրամայել է այն ապամոնտաժել»,- ասվում է Trend լրատվական գործակալության հաղորդագրությունում:

Ավելի ուշ նրանք մեկնել են Շուշի, որտեղ ծանոթացել են Մամայ մզկիթում «Հեյդար Ալիև» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող վերակառուցման աշխատանքներին:

Նախագահը, նրա կինը և զավակը նաև մասնակցել են Շուշի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG