Թբիլիսիի «Սաբուրթալո» ֆուտբոլային թիմը նոյեմբերի 5-ի առավոտյան մարզումների համար ստադիոն է եկել, բայց տեսել են, որ հանդերձարանում թողած իրենց իրերը գողացել են, այդ թվում՝ մարզահագուստը, մարզակոշիկները, այլ իրեր։
Ֆուտբոլային ակումբից Netgazeti-ին ասել են, որ անհետացել են նաև թանկարժեք բժշկական սարքավորումներ, որոնք օգտագործվում էին ֆուտբոլիստների առողջական վիճակը ստուգելու նպատակով՝ արյան ճնշումը չափելու, տարբեր անալիզներ անցկացնելու գործիքները։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել ուրիշի ունեցվածքը գողանալու հոդվածով։