Մահացել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։ Խմբակցությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ 38-ամյա պատգամավորը տանը հանկարծամահ է եղել։
ՔՊ խմբակցությունից հավելեցին՝ մահվան նախնական վարկածը սրտի կաթվածն է։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է նրա մահվան կապակցությամբ։
«Ցավակցում եմ մեր ընկեր ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Երիտասարդ, մաքուր ու արժանապատիվ ընկեր, հանգչիր խաղաղությամբ», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Մաթևոս Ասատրյանը պատգամավոր էր ընտրվել 2021թ. հունիսի 20-ին: