ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Դեյվիդ Սաթերֆիլդը այսօր ասել է, որ 800 հազարից մինչև մեկ միլիոն մարդ Գազայի հատվածում տեղափոխվել է հարավ, իսկ 350 հազարից մինչև 400 հազարը դեռ մնում են անկլավի հյուսիսում։
Գազայի հատվածի բնակչությունը 2 միլիոն 300 հազար է։
Լրագրողների հետ խոսելով Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, ամերիկացի դիվանագետն ասել է, որ «Համաս»-ի կողմից օգնությունը արգելելու կամ խլելու դեպքեր չեն արձանագրվել։