Մատչելիության հղումներ

Ալիևը պնդում է, թե սեպտեմբերի 19-ին բնակչությանը կամ ենթակառուցվածքներին վնաս, իբր, չի պատճառվել


Ջեյհուն Բայրամովը և Իլհամ Ալիևը, Աստանա, 3 նոյեմբերի, 2023թ.
Ջեյհուն Բայրամովը և Իլհամ Ալիևը, Աստանա, 3 նոյեմբերի, 2023թ.

2023 թվականի սեպտեմբերի 19-ին հայկական ապօրինի զինված կազմավորումների կողմից Ադրբեջանի ազատագրված տարածքներում դիտավորյալ տեղադրված ականների պայթյուններից զոհվել են 6 խաղաղ բնակիչներ և ոստիկաններ:

Այդ մասին Աստանայում, «Թյուրքական պետությունների 10-րդ գագաթնաժողովում» ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Դրանից հետո Ադրբեջանն իր սահմանադրական կարգը վերականգնելու և ապօրինի զինված խմբավորումներին չեզոքացնելու նպատակով իրականացրել է տեղական հակաահաբեկչական միջոցառումներ։ Գործողության արդյունքում, որն ավարտվել է 23 ժամում, Ադրբեջանը լիովին վերականգնել է ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը»,- հայտարարել է Ալիևը:

«Հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում խաղաղ բնակչությանը կամ քաղաքացիական ենթակառուցվածքին վնաս չի պատճառվել։ Ադրբեջանը գործել է միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան»,- պնդել է Ալիևը:

Նրա խոսքով՝ այդ «փաստերը» հաստատել են ՄԱԿ-ի դիտորդներն, ովքեր երկու անգամ են այցելել տարածաշրջան:

«Թյուրքական պետությունների գագաթնաժողովի» մասնակիցները տարբեր ձևակերպումներով իրենց ուղերձներում շնորհավորել են Ալիևին «Ադրբեջանի ինքնիշխանությունը վերականգնելու կապակցությամբ»:

XS
SM
MD
LG