Մատչելիության հղումներ

Էրդողանը մեկնել է Աստանա` մասնակցելու «Թուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ուղևորվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝ մասնակցելու «Թուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովին։ Էրդողանի ելույթը նախատեսված է նոյեմբերի 3-ին։ Նա նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու։

Թուրքիայի հաղորդակցությունների տնօրինության հաղորդագրության համաձայն՝ «Թուրք ժամանակ» կարգախոսով երկօրյա գագաթնաժողովը նպատակ ունի նպաստել կազմակերպության շրջանակում համագործակցության ընդլայնմանը։

Կազմակերպության անդամներն են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ուզբեկստանը, իսկ Թուրքմենստանը, ինքնահռչակ թուրքական Կիպրոսը և Հունգարիան դիտորդի կարգավիճակ ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG