Մատչելիության հղումներ

Այս պահին ՀՀ սահմաններին կուտակումներ չկան, ռեգիոնի ընդհանուր լարվածությունը կա․ Արշակյան


Այս պահին Հայաստանի սահմաններին կուտակումներ չկան, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Ընդգծելով, որ վերջին շրջանում դրական տեղաշարժեր կան հատկապես հռետորաբանության տեսանկյունից՝ իշխանական պատգամավորը միևնույն ժամանակ շեշտեց՝ իրավիճակի ամբողջական գնահատական տալիս է այս պահի դրությամբ։

«Ասել, որ ամեն ինչ հրաշալի է և որևէ վտանգ չկա, ես նման բան չասացի։ Ընդամենն ասացի, որ այս պահին հայտնի չէ նման փաստ, որ Հայաստանի շուրջ կա զորքերի կուտակում։ Պետք է նաև հաշվի առնել, որ բոլորովին վերջերս զորավարժություններ էին տեղի ունենում ադրբեջանաթուրքական, այսինքն՝ ռեգիոնի ընդհանուր լարվածությունը, մեծ հաշվով, կա», - ասաց Արշակյանը։

Օրերս Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարեց, որ «առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման» հավանականություն է տեսնում․ ինստիտուտը կարմիր՝ ամենաբարձր նախազգուշացումն է տվել։

XS
SM
MD
LG