Եգիպտոսի իշխանությունները հայտնում են, որ Գազայի հատվածի հետ սահմանային Ռաֆահ անցակետով չորեքշաբթի օրը Գազայի հատվածից տարհանվել են 76 ծանր վիրավորներ ու արտասահմանյան անձնագրեր ունեցող 335 քաղաքացիներ։
Ռաֆահ անցակետը այսօր ևս բաց կլինի։ Գազայի հատվածի սահմանապահ ծառայությունը հաղորդում է, որ ակնկալվում է շուրջ 600 մարդու տարհանում։ Ցանկում ընդգրկվածների մեծ մասը՝ 400-ը, ԱՄՆ-ի անձնագրեր ունեն։ Ցուցակում կան նաև Բելգիայի, Նիդերլանդների, Ադրբեջանի, Հունգարիայի, Շվեյցարիայի ու Հարավային Կորեայի քաղաքացիներ։