Ադրբեջանի միջազգային ռադիոն հայաթափված Լեռնային Ղարաբաղի տարածքում նոյեմբերի 1-ից անցել է 24-ժամյա հեռարձակման ռեժիմի։
Trend ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին տեղեկությունը տարածել է «Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակում» ՓԲԸ-ն։
Ընկերությունը նշել է, որ հեռարձակումն իրականացվում է 101.1 FM հաճախականությամբ: