Նոյեմբերի 3-ին աշխատանքային այցով Հայաստանի կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը:
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախատեսված է Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը, որի արդյունքներով տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Անալենա Բերբոքի համատեղ մամուլի ասուլիսը։