Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշումներով Սամվել Ղուկասյանը, Արտակ Հովակիմյանը, Անդրանիկ Գասպարյանը, Միքայել Օհանյանը, Վահե Հակոբյանը վերանշանակվել են համապատասխանաբար Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Նուբարաշեն, Նորք-Մարաշ և Ավան վարչական շրջանների ղեկավարներ, իսկ Տիգրան Տեր-Մարգարյանը նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար:
Այս մասին հաղորդում է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: