Մատչելիության հղումներ

«Արևմտյան ադրբեջանցիների» անձը հաստատող փաստաթղթերում կնշվեն նրանց ծննդյան վայրի «պատմական» տեղանունները


Ադրբեջանի խորհրդարան, արխիվ
Ադրբեջանի խորհրդարան, արխիվ

Ադրբեջանի խորհրդարանում լսումներ են անցկացվել «Արևմտյան Ադրբեջանի տեղանունները․ պատմության խեղաթյուրումից մինչև արդարության վերականգնում» թեմայով։ Լսումներում հայտարարվել է, որ «Արևմտյան Ադրբեջանում» ծնվածների անձը հաստատող փաստաթղթում նշվելու է նրանց ծնված վայրի «պատմական տեղանունը»։

«Մենք կվերադառնանք Արևմտյան Ադրբեջան։ Այընտրանք չկա։ Հայաստանից մեր պահանջն այն է, որ երբ մարդիկ վերադառնան, պետք է վերականգնվեն մեր տեղանունները։ Հասկանալի է, այդ հարցում մենք չենք կարող ամբողջովին հույս դնել Հայաստանի վրա, մեր տեղանունները վերականգնելու համար ինքերս ենք որոշակի քայլեր ձեռնարկում»,- ասել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վարչության նախագահ Ազիզ Ալեկբերլին։

XS
SM
MD
LG