Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար գեներալ-գնդապետ Ալի Նագիևը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպմանն ասել է, թե Ադրբեջանը համապարփակ երաշխիքներ է տալիս հայերին՝ Ղարաբաղի տարածքում ապահով բնակության համար, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը։
Նախօրեին կայացած հանդիպման մասին Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը հաղորդել է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանման կարևորությունը, այդ թվում՝ վստահության ամրապնդման միջոցով: