Մատչելիության հղումներ

Աշնանացանի սուբսիդավորման պետական ծրագիրը դադարեցվել է. գյուղատնտեսները սպասում էին երկարաձգմանը


Աշնանացանի սուբսիդավորման պետական ծրագիրը դադարեցվել է։ Տեղեկությունը հաստատեցին Էկոնոմիկայի նախարարությունից, բայց պատճառները չբացահայտեցին, խոստացան ավելի ուշ պատասխանել «Ազատության» հարցերին։ Իսկ գյուղատնտեսները սպասում էին ծրագրի երկարաձգմանը։

Անցած տարի ֆերմերները ցորենի սերմացուի, դիզվառելիքի ու պարարտանյութի համար մեկ հեկտարի հաշվով 70-120 հազար դրամ պետական սուբսիդավորում էին ստացել ու արդյունքում Շիրակի մարզում, օրինակ, 5 000 հեկտար ավելի շատ աշնանացան ցորեն մշակվեց։ Համայնքապետերն արդեն ահազանգում են, որ առանց սուբսիդիայի մինչև 30 տոկոսով կկրճատվեն ցորենի ցանքատարածությունները։

Ավելի մանրամասն՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG