Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունը 2023-ին սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ․ վարչապետ


Հայաստանի կառավարությունը 2023 թվականին սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, գնաճի միջավայրը կայուն է, Ազգային ժողովում, 2024 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր կարևորագույն ձեռքումներից մեկը սպառնալիքների և անվտանգային մարտահրավերների միջավայրում մեր մակրոտնտեսական կայունությունն է, որը մենք կարողացանք պահպանել ակնհայտորեն և՛ պատերազմի, և՛ ներքաղաքական անկայունությունների, և՛ համավարակի ընթացքում, և Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի միջավայրում արդեն երկրորդ տարին անընդմեջ. մենք այս տարի սպասում ենք առնվազն 7 տոկոս տնտեսական աճ», - ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ գնաճի միջավայրը կայուն է և առաջին 9 ամիսների արդյունքներով գնաճի ցուցանիշը 2,8 տոկոս է:

XS
SM
MD
LG