Մատչելիության հղումներ

Էրդողանը Ղարաբաղը հիշատակել է թուրքական աշխարհի հաղթանակի համատեքստում


«Հեյ Արևմուտք, ես քո հետ եմ խոսում։ Դու, ի՞նչ է, կրկին պատերազմ ե՞ս ուզում սկսել խաչի ու կիսալուսնի միջև»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շաբաթ օրը՝ ի պաշտպանություն պաղեստինցիների Ստամբուլում կայացած մեծ հանրահավաքում։

«Եթե դա ես անում, ապա իմացիր, որ (թուրք) ժողովուրդը չի մեռել։ Մենք ամբողջ հասակով կանգնած ենք և այնպիսի վճռականությամբ, ինչպես մենք Լիբիայում, ինչպես Ղարաբաղում, մենք նաև Մերձավոր Արևելքում», - նշել է նա։

Այդ հանրահավաքում Էրդողանը ծանր մեղրանքներ է հնչեցրել Իսրայելի հասցեին, ընդհուպ մինչև պատերազմական հանցագործի վարքագիծ համարելով Գազայի հատվածի դեմ ռազմական գործողությունը։

Նրա ելույթից հետո Իսրայելը Թուրքիայից հետ է կանչել իր դիվանագետներին։

Ըստ «Daily Sabah»-ի՝ հանրահավաքի կազմակերպիչներն ասել են, որ 1,5 միլիոն մարդ է մասնակցել հանրահավաքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG