Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ու Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին քննարկել են երկկողմ հարաբերությունները, հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունները, հայտնում է դեսպանատունը։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև Իսրայել-«Համաս» հակամարտության, ինչպես նաև այս հարցում իսլամական երկրների դերի շուրջ։